Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է պարզաբանում տալ, թե ինչ է կատարվում Սևանա լճի հետ, և կա արդյոք փորձագիտական եզրակացություն, թե որն է Սևանա լճի «ծաղկելու» պատճառը, և խնդիրն ինչպես պետք է լուծել։
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գործոնները մի քանիսն են։
Նա նած նշեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։
«Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։ Պատճառներից մեկն այն է, որ Գեղարքունիքի կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորանների, հյուրանոցների աղտոտված նյութերը։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»,- նշեց Էրիկ Գրիգորյանը։
Նախարարի խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր։
«Լճի մակարդակի 6 մետր բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որի արդյունքում օրգանական նյութերը կպակասեն, կսահմանափակվեն և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը կմնա բարձր որակի»,- ասաց նա։
Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ մոնիթորինգ է իրականացնում, ունի դիտակետեր։ Բացի այդ, ըստ նրա, երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ են ստեղծել։
«Մեկը վերաբերում է լճին ՅՈւՆԵՍԿՕ-ի կարգավիճակ տալուն։ Բացի այդ, դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք նմանատիպ խնդիրներ լուծելու փորձ ունեն։ Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կլինի և պարզ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»,- ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
- Նախարարություն. Սևանում ծաղկել են Անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռները
- Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ. Էրիկ Գրիգորյան
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչումն արդեն ահազանգ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան