ՔԿ. Ամուլսարի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության արդյունքները կլինեն հուլիսի վերջին
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:
Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Փորձագիտական խումբը ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության նախնական եզրակացությունը
- Եթե Ամուլսարի հարցով եզրակացությունը բացասական լինի, աշխատանքները կդադարեցվեն. նախարար
- Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան