ԱԻՆ-ը բազմաթիվ զանգեր է ստացել վերելակներում արգելափակված քաղաքացիներից
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր, ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել վթարային անջատումներ:
«Ժամը 12:49-ից 14:30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային Կառավարման Ազգային Կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ կապված վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև Մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ:
Անմիջապես Մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ՝ տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին:
Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, Մետրոպոլիտենի, երկաթգծի ավագ կարգապահների, Կարևորագույն օբյեկտների, Երևան քաղաքի Կառավարման կենտրոնի և մարզային Ճգնաժամային Կառավարման Կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային Կառավարման Ազգային Կենտրոնի օպերատիվ խումբը»,-նշված է ԱԻՆ տեղեկատվության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան