Հասարակություն 11:45 10/07/2019 Հայաստան

Նախկին պաշտոնյան՝ Սևանա լճի ճահճացման, սիգի որսի մեջ ստվերային բիզնեսի գոյության մասին

Բնապահպանական տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանն անդրադարձել է Սևանա լճի «ծաղկման» խնդրին, ինչպես նաև  այդպես էլ մինչև հիմա տեղի չունեցած տեսչական ստուգումներին:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում են՝ Սևանը «ծաղկում» է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղավոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի պատասխանատուները երկար տարիներ և հանգեցրել են այս վիճակին: Բացարձակապես նույն մարդիկ այժմ էլ գտնվում են իրենց նույն դիրքում՝ բացարձակապես նույն գործելաոճով: Նորը  հենց հինն է, ի՞նչ հին ու նոր եք անում:

Եկեք ձեզ պատմեմ մի չիրականացված տեսչական ստուգման պատմություն, հետո կխոսենք: Սևանի ճահճացումը մարդածին երևույթ է: Ես քիմիկոս չեմ, բայց բազմաթիվ մասնագետներ դեռ տարիներ առաջ նկարագրում էին այս իրավիճակը՝ այն բնութագրելով որպես անդառնալի, անվերականգնելի վնաս, եթե այսպես շարունակեն լճի էկոհամակարգի հետ խաղալ: Ես խնդիրը կներկայացնեմ տեսչական ստուգման համատեքստում, հետևությունները ինքներդ արեք: Ասեմ նաև, որ Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել, ԵՐԲ-ԵՎ-Է:

Այս տարվա հունվարի վերջին «Սևան» ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է: Դիմումն ուղարկել էի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, որ ընթացք տա, նա էլ հարյուրավոր ֆոտոներ էր ուղարկել՝ շուրջ հազար հատի հասնող նավակների ու ձուկը հավաքող ավտոմեքենաների պատկերներով, համարանիշերով:

Դիմումի հիման վրա տարածքայինի ղեկավարն ինձ զեկուցագիր էր ներկայացրել ազգային պարկում ստուգում իրականացնելու անհրաժեշտության մասին, ես էլ պատրաստվում էի աշխատանքից ազատվելուս հաջորդ իսկ օրը հանձնարարագիր տալ այնտեղ ստուգում իրականացնելու վերաբերյալ: Սա դիմում-բողոքի հիման վրա ստուգում իրականացնելու սահմանված ընթացակարգն է:

Դրանից երկու շաբաթ առաջ՝ հունվարի սկզբին, արարողակարգային ծառայության միջոցով դիմեցի վարչապետ Փաշինյանին՝ նկարագրելով խնդիրը, համատեղ հսկողության անարդյունավետությունը, առաջարկեցի հարցը քննարկել: Ինձ ասացին՝ խնդիրը ձևակերպեմ և տեղեկանքի ձևով ուղարկեմ վարչապետին: Ներկայացրեցի նախնական հաշվարկների վրա հիմնված տեղեկատվություն այն մասին, որ սիգի որսը ոչ թե սոցիալական խնդիր է, ինչպես փորձում են ներկայացնել դրա պահպանման պատասխանատուները, այլ կոնկրետ ստվերային բիզնես՝ նախնական տվյալներով տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ:

Նշեցի, որ ստուգման արդյունքում այս հարցերի կապակցությամբ կներկայացնեմ արդեն ստույգ և փաստարկված տեղեկատվություն: Վարչապետն այս հարցը հընթացս քննարկեց կառավարության նիստում ու բնապահպանության նախարարին բարկացած հանձնարարեց ոստիկանության,

Գեղարքունիքի մարզպետարանի ու բնապահպանական տեսչության հետ միասին խնդրին լուծում տալ: Մի քանի օր անց ոստիկանապետի մոտ այս ամբողջ խմբով քննարկման էինք, սեղանին դրեցի խանութից գնված սիգի պահածոներ, որոնց պիտակներից երևում էր, որ դրանք նաև արտահանվում են: Առանձին նամակով էլ դիմեցինք սննդի անվտանգության տեսչությանը, քանի որ առանց հումքի օրինական ձեռքբերման հիմքի սիգի պահածոն չէր կարող անցնել անասնաբուժասանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության այլ անհրաժեշտ գործընթացներ:

Փաստացի, առանց պետությանը բնօգտագործման վճար վճարելու մարդիկ հիմա էլ բացահայտ որսում են, վաճառում, վերավաճառում, պահածոացնում, մաքսային սահմանով արտահանում, մենք էլ ասում ենք՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, էդ նախկինում էր այդպես, հիմա այդ նույն գործընթացը նույնությամբ շարունակվում է՝ երբեք չի էլ դադարել, բայց դա այլևս կոռուպցիա չէ:

Տեսչությունը նաև պլանավորել էր այս տարվա երկրորդ եռամսյակում «Սևան» ազգային պարկում իրականացնել համալիր ստուգումներ, ու դա ոչ ոքի համար գաղտնիք չէր, ի դեպ: Նշեմ ստուգման հիմնական հարցերը՝

1) Ցանցավանդակային եղանակով լճում իշխանի բազմացման ամբողջ գործընթացը՝ ներառյալ արհեստական կերերերի համապատասխանությունը և ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա, ձկան կեղտից հատակին նստող ազոտի ազդեցությունը, մանրաձկան արտադրության իրական լինելը և այլն:

2) Հարակից «օբյեկտներից» կեղտաջրերի հոսքը դեպի Սևան, դրա օրինականությունը և ազդեցությունը (կա՞ն արդյոք ջրամատակարարման պայմանագրեր, թե՞ սնունդ պատրաստելու համար ջուրը վերցվում է Սևանից և կողքի խողովակով կեղտաջուրը հետ է լցվում դեպի լիճ):

3) Ափամերձ տարածքների համատարած վարձակալության և կառուցապատման օրինականությունը (ըստ նախնական տվյալների, անմիջապես լճի ափին տներ ունեն Վովա Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Արամ (Բուլկի) Հարությունյանը և այլ մեծապատիվ պարոններ):

Սա բացարձակ անօրինական է ու տառացիորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվել հարցը կարգավորելու համար: Ձեռնարկողը տեսչությունն էր լինելու ու սա ևս բոլորը գիտեին : Ի դեպ, այս տարվա հունվարի 9-ի վարչապետի 3-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեր «Սևան» ազգային պարկի հարակից տարածքների վարձակալության և կառուցապատման օրինականությունը ու ներկայացներ վարչապետին: Հետաքրքիր է, ի՞նչ հետևության են եկել, շատ հետաքրքիր է:

4) Լճից խեցգետնի որսի օրինականությունը, քանի որ ըստ իմ ձեռքի տակ եղած տվյալներից  միայն մեկի՝ լճից հանված որոշակի տոննա խեցգետինը մի քանի ընկերությունների թղթաբանության միջոցով ձեռքից-ձեռք  անցնելով համահայաստանյան շրջագայություն է կատարել ու հանգրվանել անհասկանալի վարում: Պետք էր հասկանալ՝ ու՞ր է ի վերջո գնացել այդ խեցգետինը և ի՞նչ իրական ծավալներով:

5) հարակից տարածքների մաքրման աշխատանքները, տեխնիկայի ձեռք բերումը նորմա՞լ են իրականացվել, թե՞ նույն տարածքը մի քանի անգամ «մաքրել» են, բայց ֆինանսավորումը ստացել էին տարբեր հատվածների համար:

6) Ձկնապաշարների որսն ինչպե՞ս է վերահսկվում՝ չլինի՞ թե մի 10-15 հոգի "սոցիալական խնդրի" պատրվակով կարգին բիզնես են անում, ու հեչ պետք չի այդ հարցը կարգավորել:

7) Սոթքի հանքավայրի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա և այլ բազմաթիվ հարցեր:

Տեսչությունը մի գեշ խասյաթ էլ ուներ՝ խոշոր խնդիրներն ուսումնասիրելիս քանդում ու արմատապես վեր էր հանում առնչակից կոռուպցիոն մեխանիզմները: Բուն ազգային պարկից հետո ստուգելու էինք փոխկապակցված օբյեկտները՝ տեսնենք «Արփա-Սևան» թունելի նորոգման ձգձգումն ինչի՞ հետ է կապված՝ չլինի՞ թե Եղեգիսի վրա կառուցված անտրամաբանական թվով ՀԷԿ-երի համար ջուր է պետք, դրա համար հեչ ձեռնտու չի ժամանակին թունելը գործարկել, իսկ Սևանի բաժին ջուրը կուղղվի Եղեգիս գետ, համ էլ լճի մակարդակը չի բարձրանա, մեծապատիվների օբյեկտները ջրածածկ չեն լինի: Չլինի՞ թե Սևան-Հրազդան հիդրոկասկադի բաժնետերերը անհիմն հարստացել են Սևանից շատ ջուր բաց թողելու արդյունքում ու շահագրգռված են էլ ավելի շատ բաց թողել, կա՞ արդյոք հավելյալ էլեկտրաէներգիայի հաշվանցման մեխանիզմ:

Կարճ ասած, ոստիկանապետի մոտ հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց վարչապետը, գտնվելով Դավոսում, ստորագրում է ինձ աշխատանքից ազատելու որոշումը: Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել»,- գրել է Արթուր Գրիգորյանը:

Լուսանկարները՝ Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}