Էնֆիաջյան. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունել նաև երրորդ սեռի գոյությունը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն արձագանքել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալվող քննարկումներին։ Տարածած հայտարարության մեջ նա գրում է.
«Ստամբուլյան կոնվենցիան, որը ՀՀ ստորագրել է 2018թ., սակայն չի վավերացրել, իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, ավելին, այն հակասում է մայր օրենքին՝ Սահմանադրությանը:
Այսպես, ի թիվս այլ խնդիրների, Կոնվենցիայի վավերացմամբ, պետությունն ըստ էության պարտադրված է լինելու արմատախիլ անել բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա:
Կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունելու բացի Սահմանադրությամբ ամրագրված արական և իգական սեռի, նաև այլ երրորդ (սոցիալական) սեռի գոյությունը:
Չանդրադառնալով Կոնվենցիայի խնդրահարույց այլ դրույթներին, պետք է նշեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել և վավերացրել են Կոնվենցիան, 11 պետություն ստորագրել, սակայն չի վավերացրել այն, այդ թվում՝ Հայաստանը, և 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել Կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը: Միևնույն ժամանակ Բուլղարիան պաշտոնապես որոշեց, որ կոնվենցիան չի վավերացվելու, քանի որ այն հակասում է Սահմանադրոթյանը:
Ի վերջո պետք է փաստենք, որ միջազգային փաստաթուղթ ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն անխուսափելիորեն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի:
Միևնույն ժամանակ պնդում եմ, որ դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը և դրանց դեմ պայքարը հնարավոր եմ համարում օրենսդրական առկա կարգավորումներով»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2
- Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան