Հասարակություն 16:42 10/07/2019 Հայաստան

Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ. Փոխնախարար

Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության տատանումները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի էնեգետիկ համակարգում ժամը 13:46 րոպեին  հաճախականության տատանում է եղել, որի հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայանները:

«Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգահամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնվում են»,- ասաց Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ուստի Հայաստանում ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ և հակառակը:

«Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: Սակայն 100 տոկոսով ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, այս պահին չենք կարող»,- ընդգծեց Հակոբ Վարդանյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝  վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով. «Պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն»:

Հակոբ Վարդանյանը միաժամանակ նշեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա»:

Նրա խոսքով՝ հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի  5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները:

«Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի 1-ից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները,  հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը նորից սկսել է սնվել համակարգից, և որևէ վտանգ չի սպառնում»,- ընդգծեց փոխնախարարը:

Նա նաև հայտնեց, որ Լոռու և Տավուշի մարզերի մի մասն այս պահին անջատել են Հայաստանի էներգահամակարգից և միացված են վրացական էներգահամակարգին. «Վրաստանից 28 մեգավատ  հոսանքի ներմուծում ունենք, մարզերի էներգամատակարարումը վերականգնված է:  Իրանի հետ այս պահին ներմուծման ռեժիմով աշխատում ենք, ներմուծման ռեժիմն անընդհատ տատանվում է՝ կապված պահանջարկից: Այս պահին Իրանից ներմուծումը կազմում է 42 մեգավատ: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ,  վերականգնված է»:

Հակոբ Վարդանյանը նշեց նաև, որ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում,  եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն,  5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել:

«Մոտավորապես մեկ ժամվա ընթացքում,  եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն, 5-րդ բլոկի շոգետուրբին արդեն կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել՝ մինչև 250-280 մեգավատ: Այդ ժամանակ հանրապետությունում ամբողջ էներգամատակարարումը կվերականգնվի, որևէ մեկը էլ չի զգա վթարի հետևանքները»,- ասաց փոխնախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝   Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների...
Աղբյուր` Panorama.am
16:55
Բագրատ Սրբազան. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու ու ելույթով ամրագրի՝ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
Սրբազանի հայտարարությունը՝ Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր
Ուելսի արքայազն Ուիլյամը 2024 թվականը համարում է իր կյանքի ամենադժվար տարին։ BBC-ի փոխանցմամբ, Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ավարտին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ոճաբանը կանխատեսել են 2010-ականների նորաձևության գլխավոր միտումի վերադարձ
Ոճաբան Եկատերինա Տիխովան վստահ է, որ մոտ ապագայում կրկին կտարածվի  2010-ականների հայտնի թրենդը։  Փորձագետը կանխատեսում է մորթյա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Վահան Գրիգորյան. Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ժանդարմի դերը թանկ է արժեցել հենց Ամերիկայի համար
Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում այն բնական գործընթացների շարունակությունն էր, որոնք տեղի են ունենում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայկ Պետրոսյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է. «Դու ստիպում ես ինձ զգալ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է «Պալմիրա» հյուրանոցը, որտեղ օթևանել են Էյնշտեյնը, Պիկասոն, Դե Գոլը, Չերչիլը
Իսրայելական ինքնաթիռները, արևելյան Լիբանանի Բաալբեկ քաղաքի ռմբակոծության ժամանակ, ավերել են պատմական «Պալմիրա» հյուրանոցի շենքը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
Մանրամասներ է հայտնել նրա այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան
Աղբյուր` Panorama.am
15:25
Սոս Հակոբյան. Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի
Փաստաբան Սոս Հակոբյանը ստանձնել է Mediahub.am լրատվական կայքի լրագրող  Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին. Զատուլինի կարծիքը
Դժվար թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։Այդ մասսին «Օբզաց»-ին ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Մեկ շաբաթում ավտոբուսներին վճարել են 213 173 300 դրամ
Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած  ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ։ Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
14:50
Աշոտյան. Այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել
«Հայաստանի վրա տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ՝ Վրաստանի, ԱՄՆ-ից, Մոլդովայի, բայց ամենակարևորը, որ Հայաստանն իր վրա...
Աղբյուր` Panorama.am
14:45
Տիգրան Սարգսյան. Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ
Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն։ Այդ մասին SHOT Telegram ալիքի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
14:38
Դատարանը թույլ տվեց Արշակ Սրբազանին այցելել Արմեն Աշոտյանին՝ որպես խոստովանահայր
«Աշխարհը շուռ չի գա, որ եթե մերժեք, բայց, վստահաբար, քրիստոնեական ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի»,-միջնորդության քննարկմանն՝ ասաց Աշոտյանը։
Աղբյուր` Panorama.am
14:33
Մամիջանյան. Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ՝ վերականգնելու իրավունքները։...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ալիևը Բաքվից կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին
Արևմտյան որոշ պետություններ Հայաստանին Ադրբեջանի հետ նոր պատերազմի են մղում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Աղբյուր` Panorama.am
14:03
2016 թ. ընդունված Ընտրական օրենսգրքում ամրագրվեց նախադեպը չունեցող կարգավորում. ԿԸՀ փոխնախագահ
«Գործող Ընտրական օրենսգիրքը սահմանում է բավարար  կարգավորումներ ընտրությունները,  ընտրական վարչարարությունը  պատշաճ...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. «Հետք»
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:43
Բաժանում չի լինում. Արա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգին ընդառաջ ընկերները փորձերից տեսանյութեր են հրապարակում
Այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կյանքից անժամանակ հեռաղած երգիչ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ո՞ւմ չքնաղ միտքն է Yerevan Fashion Week-ն անցկացնել Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում
«Ինձ որևէ մեկը կբացատրի՞, թե ում չքնաղ միտքն է եղել անցկացնել Yerevan Fashion Week-ը  Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող հանրաքվեի գործընթացը չեղարկվել էր. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Զավեշտալի է, որ ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում՝ 8-րդ գումարման ԱԺ-ում, որը...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարք
Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
12:36
ՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ին
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
«Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա»,- «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Պեստո»-ում սնունդը պատրաստել են հիգիենայի պահանջների խախտմամբ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}