Քաղաքագետ. Երկրում կառավարման ճգնաժամ է
«Կատարվում է այն, ինչը սպասելի էր՝ երկրում կառավարման ճգնաժամ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով, առաջին ծիծեռնակը աղբահանությոնն էր, հետո տրանսպորտի օրեցօր վատացող վիճակը, հիմա՝ էլեկտրական ու ջրամատակարարման համակարգն է ու բնապահպանության խնդիրները։
«Մյուս ոլորտներում ևս կան ահազանգներ։ Խնդիրը բոլոր ոլորտներում մենեջմենթի բացակայությունն է, խորացող քաոսը և գաղափարների ու ծրագրերի բացակայությունը։
Հնարավոր չի, որ փողոցը, առանց կառվարման փորձի, գա իշխանության ու սկսվի բարգավաճումը։
Վեթինգ,անցումային արդարադատություն, ինքնակոչ ՍԴ նախագահ ..., պարզ պրոպագանդա է, ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար։
Դա ամենապարզագույն պոպուլիզմի արդյունքն է։ Հեղափոխականը կարող է քանդել, սակայն կառուցել չի կարող, դա պատմական օրինաչափություն է»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին