Ծառայությունների գները՝ հունիսին
Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.1% հավելաճ, իսկ 2019թ. մայիսի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեից:
2019թ. հունիսին մայիսի համեմատ բնակարանի նորոգման և սպասարկման, կենցաղային սարքերի նորոգման ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայություններինը՝ 0.4%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 0.6%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 2.8% հավելաճով):
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների սակագների 2.7% նվազում, իսկ կապի, բժշկական, կրթության, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, սպասարկման (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ), իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2019թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.2-0.4% հավելաճ, 4-ում՝ 0.2-0.1% նվազում, իսկ 4-ում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: