Անգելա Մերկելը կրկին ցնցվել է պաշտոնական արարողության ժամանակ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է պաշտոնական միջոցառման ժամանակ: Այս մասին գրում է dw.com-ը:
Դա տեղի է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում հանդիպման ժամանակ: Վարչապետի ժամանման առթիվ կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ, երբ հնչել է երկու երկրների հիմնը, Մերկելը սկսել է ցնցվել, բայց այս անգամ ոչ այնքան շատ, որքան Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը dw.com-ին ասել է, որ կանցլերն իրեն լավ է զգում, իսկ Ֆինլանդիայի վարչապետի հետ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի:
Անգելա Մերկելը նույնպես անդրադարձել է իր հետ կատարվածին. «Ես ինձ լավ եմ զգում, անհանգստանալու կարիք չկա»:
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, որ Մերկելի ինքնազգացողությունը վատանում է: Առաջին անգամ դա տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, որի պատճառն, ըստ Մերկելի, եղել էր ջրազրկումը, երկրորդ անգամ՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: