Beeline-ի գլխավոր տնօրենը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ` գործարար նախաճաշի ձևաչափով։
Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը նախաճաշի ընթացքում կիսվել է արդյունավետ կորպորատիվ մշակույթի և նորարար բիզնես մոդելների վերաբերյալ իր մտքերով ու գործնական վերլուծություններով։
«21-րդ դարում բիզնեսը չի կարող հասնել հաջողության, եթե լինի անդեմ կորպորացիա, այն պետք է ունենա իր կերպարը և ճանաչելի լինի իր «բնավորությամբ»: Հենց դրա համար են միջազգային մեծ ընկերություններն այդքան ուշադիր իրենց կորպորատիվ մշակույթի նկատմամբ, և այդ մշակույթն են դնում թե՛ իրենց բիզնես մոդելի, թե՛ կադրային քաղաքականության հիմքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջնորդության դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ ոչ ստանդարտ ձևաչափով հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը ապագայամետ բիզնեսի վերաբերյալ նրա հայացքների և տարբեր մասնագիտություններ, երկրներ ու պաշտոններ ներառող փորձառության հետ արժեքավոր ազդեցություն կունենա մասնակիցների ապագա ծրագրերի և մտահորիզոնների ընդլայնման գործում»,- նշել է «Առաջնորդության դպրոց» Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Նշենք, որ գործարար նախաճաշը տեղի է ունեցել Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան