Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այս մասին թվիթերում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
«Հայաստանը ջերմորեն ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման օրինագծի ընդունումը: Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,-գրել է Հասմիկ Տոլմաջյանը։
Նշենք, որ մինչ այժմ ԵՄ անդամ երկրներից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական գործընթացն ավարտելու մասին ԵՄ խորհրդին արդեն իսկ տեղեկացրել էր ԵՄ անդամ 14 պետություն՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան։
Համաձայնագիրը վավերացրել են նաև Կիպրոսը, Գերմանիայի Բունդեսթագը, Շվեդիայի խորհրդարանն ու անցել վավերացման հաջորդ փուլին:
L'Arménie salue chaleureusement l'adoption du projet de loi autorisant la ratification de l’accord global et renforcé entre l’Union européenne et la République d’#Arménie à l'Assemblée nationale de la #France. Un grand merci à l'@AssembleeNat!
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան