Սիրիայում ականի պայթյունից երեխաներ են զոհվել
Սիրիայի հարավ-արևելքում ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունից յոթ երեխա է զոհվել։ news.ru կայքը, հղում անելով SANA-ին, գրում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Դաբլան գյուղում՝ Դեյր-էլ-Զորի արևելյան մասում։ Պայթուցիկ սարքը տեղադրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։
Նման դեպքերը Սիրիայում հազվադեպ չեն։ Ահաբեկիչները, հեռանալով բնակավայրերից, հաճախ են պայթուցիկներ տեղադրել բնակելի տներում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ու Սիրիայի սահմանին պայթյուն է տեղի ունեցել
- Դամասկոսում պայթեցրել են սիրիացի քաղաքագետի մեքենան
- Սիրիայում հայ սակրավորները 1650 քմ տարածք են ականազերծել
- Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին