Ավինյան. Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվեց
Երևան ՋԷԿ-ը վերագործարկվեց։ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի մամուլի խոսնակն էլ տեղեկացրեց, որ Երեւանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ վթարի պահին 830 Մգվտ. պահանջարկի դեպքում, էլ. էներգիայի արտադրությունը ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։
Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։
Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. հայտարարություն
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում
- Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը դրական ազդեցություն կունենա Էլէներգիայի սակագների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան