Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ «Քեզ համար՝ Հայաստան» երգի բոլորովին նոր կատարումը ֆրանսիական «G-5»-ի կողմից
Ֆրանսիական «Gipsy Five» խումբն իր հարգանքի տուրքն է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ծագման երկրին՝ Հայաստանին, ներկայացնելով «Քեզ համար՝ Հայաստան» (Pour Toi Arménie) երգը բոլորովին նոր մոտեցմամբ։
Խումբը բաղկացած է 10-ից 15 տարեկան 5 երեխաներից, որոնց թվում է նաև Ֆրանսիայում մանկական «The Voice»-ի հաղթող Մանուելա Դիազը, ինչպես նաև Ժոդին, Ռայանը, Սվայնին ու Սվինգը։
Երգի պրեմիերան եղել է հուլիսի 5-ին։
Նշենք, որ երգ գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։
Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ'օր) մրցանակի։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։
Նյութի աղբյուրը՝ Panorama.am։ Հղումը՝ պարտադիր է։