Քոչարյանի պաշտպան. ՍԴ-ն չի կարող ուղղակի ոչինչ չանել
«Ստեղծվել է հակաօրինական, ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակներից դուրս, օրենքով չնախատեսված, անգամ տրամաբանությանը հակասող իրավիճակ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով վարույթն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կասեցվելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին:
«Առաջին ատյանի դատարանը որոշել էր դիմել Սահմանադրական դատարան և այդ հիմքով կասցնել գործի քննությունը։ Առաջին ատյանի դատարանը համապատասխան դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, մենք պատրաստվում ենք գնալ Վճռաբեկ դատարան, մեր գնալու ժամկետները, հնարավորությունները սպառված չեն»,- ասաց պաշտպանը։
Նման իրավիճակում ի՞նչ պետք է անի Սահմանադրական դատարանը հարցին ի պատասխան Հ.Ալումյանը նշեց. «Օրենքով այս հարցին պատասխան չկա, բայց ինչ էլ որ անի, իր արածը պետք է ստանա ինչ- որ մի նյութեղեն տեսք՝ որոշման տեսք, գրության տեսք։ Չի կարող ուղղակի ոչինչ չանել, կամ պետք է որոշում կայացնի՝ ընդունել քննության, կամ որոշի մերժել քննության ընդունումը։ Չի կարող դատարանի գործողությունները կամ դատարանի կողմից որևէ գործողություն անելուց հրաժարվելը չունենալ նյութեղեն ձևակերպում»,- նշեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատախազության, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատավոր Դանիելյանն արել է և անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ խախտի Ռոբերտ Քոչարյանի իրավունքները
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն անհասկանալի են համարում կալանքը գրավով փոխելու միջնորդությունը չքննելը
- Սահմանադրագետ. ՍԴ բնականոն ընթացքին միջամտությունը պետք է ունենա իրավական հետևանքներ
- ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը
- Քոչարյանի գործով դատախազին ԱԺ նախագահի շնորհակալագիր հանձնեցին
- Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննարկմանը
- Արմեն Գևորգյանի փաստաբան. «Դատական բոլոր ատյանները հաստատել են իմ պաշտպանյալի կողմից ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու փաստի առնչությամբ հիմնավոր կասկածի բացակայությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում