Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ գործով հերթական նախնական դատական նիստը հետաձգվեց
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը շարունակում է վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
2019 թ.-ի հուլիսի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ վերջինիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնվելու պահանջների մասին գործով հերթական նախնական դատական նիստը:
Դատական նիստի ժամանակ կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները, ինչպես նաև հնչեցին փոխադարձ հարցեր:
Դատական նիստը հետաձգվեց օգոստոսի 6-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դատական ակտը բեկանվել էր և գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության՝ սահմանելով առանցքային նշանակություն ունեցող ուղենիշեր և առաջադրելով պարզաբանման ենթակա հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- «Հետապնդման պատճառը ազգանունս է»՝ Անահիտ Ֆարմանյան
- Հետախուզում է հայտարարվել Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան