ԱՅԼՄԱՄՈՒԼ 12:02 10/07/2019 Հայաստան

Հրապարակ. Թևակոխում ենք տնտեսական հրաշքների դարաշրջան

Հրապարակը գրում է. «Փաշինյանի սինգապուրյան այցով Հայատանում ավարտվում է տնտեսական հեղափոխության փուլը և սկսվում է տնտեսական հրաշքի դարաշրջանը:
Սիրելի հայրենակիցներ, խոնարհաբար խնդրում եմ' ով սրան չի հավատում, թող մի կողմ քաշվի, որ հավատացողները մոտենան եւ ըմբոշխնեն հայրենի կառավարության այս նոր թռիչքը: Առաջ չանցնելով ասեմ, որ ըստ որոշ տեղեկությունների, Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ձեռքը դրել է վերջինիս գլխին ու ասել' տարոսը Հայաստանին: Կարծում եմ՝ նա նկատի է ունեցել սինգապուրյան տնտեսական հրաշքը եւ նույնը մաղթել Փաշինյանին:

Այդ «արարողությունն» այնպես է ոգեւորել հայ սինգապուրամետներին, որ նրանք, մոռանալով իրենց եւ վիետնամամետներին միավորող նիկոլամետությունը, քննադատում են Փաշինյանի այցը Վիետնամ՝ այն որակելով «անբովանդակ»: Մի խոսքով' Հայաստանում այսօր մեծ են սինգապուրյան տնտեսական հրաշքի սպասելիքները: Ոչ ռուսական, ոչ եվրոպական, ոչ ամերիկյան եւ ոչ Էլ նույնիսկ չինական, մեզ հենց սինգապուրյան հրաշք է պետք, որովհետեւ հրաշքի սինգապուրյանն է լավը: Մյուսները փորձել ենք արդեն: Ինչ գործ դրել ենք, վերջում կամ խորովածանոց է ստացվել, քյաբաբնոց, ու մնացել ենք էլի էն տրեխով աղքատը:

Ահավասիկ, հայրենի ԶԼՄ-ները գրել են, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքը» վարակիչ օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանի կառավարության համար: Մենք էլ ենք դա ասում, երանի թե հենց «տնտեսական հրաշքը» եւ ոչ թե սինգապուրյան վոյաժները դառնան վարակիչ ՀՀ կառավարության համար: Քիչ չեն դեպքերը, երբ մեր կառավարությունը գրեթե ամբողջ կազմով մեկնում է որեւէ բարեկեցիկ երկիր եւ բերանը բաց ու թեւերը թափ տալով վերադառնում: Եվ այս պահին մեր ուզածն էլ այն է, որ Սինգապուրի նախագահի օրհնանքը Փաշինյանի (ու մեր) վրա լինի: Ասում է' այս օրերին կարևորը մենք ենք եւ Սինգապուրը... Աշխարհում այդ միակ կղզի քաղաք-պետությունը մեզնից մոտ 35 տարի առաջ է անկախություն նվաճել, 1965-ին' դուրս գալով Մալայզիայի կազմից: Հրաշքը Սինգապուրում միանգամից չի սկսվել, բայց հայտնի է, որ Սինգապուրյան հրաշքի հեղինակ եւ հռչակավոր վարչապետ Լի Կուան Տուն, այեուամենայնիվ, որոշակի «իզմ»եր էր դավանում, եւ նրա քայլերը, ի տարբերություն այլ վարչապետների քայլերի, հնարավոր էր հասկանալ եւ բացատրել տրամաբանորեն:

Հենց միայն այն, որ Լի Կուան Յուն իրեն եւ իր կողմնակիցներին «համեստորեն» անվանում էր «անգլիական կրթություն ստացած լիդերների խումբ», խոսում է այն մասին, որ Սինգապուրում տնտեսական հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ թե «դուխով» ու ավելորդ աղմուկով, այլ աշխատանքով ու նվիրումով, ինչպես նաեւ հետապնդել շատ կոնկրետ ու պարզ նպատակ' երկիրը դարձնել Հարավ-արեւելյան Ասիայի Լոնդոն, այսինքն' առեւտրաֆինանսական կենտրոն: Որքան էլ զարմանալի է, այդ ուսյալ լիդերներից ոչ մեկի մտքով չի անցել «նախկիններին» բռնել, ասֆալտին փռել, պատերին ծեփել, վեթթինգ անել, դատարաններ փակել, անցումային արդարադատություն մտցնել եւ այլն, եւ այլն: Պատկերացնում եք, նույնիսկ կոռուպցիայի դեմ Սինգապուրում պայքարել են համբերատար, առանց հարայհրոցի ու իրենց բարեկամներին ցուցադրաբար «նստացնելու»:

Սինգապուրցիներին այդ ընթացքում, որքան մեզ հայտնի է, երբեք «սելերի» ու «սպիտակների» չեն բաժանել, թեեւ այդ կղզու բնակչության (մոտ 6 միլիոն) մի զգալի մասը հարելիս է եղել կոմունիստական գաղափարախոսությանը:

Սինգապուրում ամեն ինչ սկսվել է խոշոր ներդրումներից: Կարծում ենք' ՀՀ վարչապետ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է, եւ կարելի է հուսալ, որ մի օր էլ նրա համառ ջանքերն արդյունք կտան, ու ներդրումներ կլինեն նաեւ Հայաստանում: Պատմում են, որ ՍիՆգապոլրում յուրաքանչյուր պոտենցիալ ներդրողի կցված է եղել կառավարության կոնկրետ ներկայացուցիչ, որն այդ ներդրողին ոչ թե «ֆռռացրել» ու գցել է հարկերի տակ, այլ օգնել, որ նա հասնի հաջողության: Կարծում ենք' Հայաստանում էլ կարելի է նույնն անել, բայց Նախապես կողմնորոշվելով մեր առաջնահերթությունների մեջ: Այլ խոսքով' մենք ներդրողին պետք է կարողանանք բացատրել, թե ինչ ենք ուզում իրենից եւ ինչու: Մինչդեռ՝ պոտենցիալ ներդրողներն այսօր Հայաստանում տեսնում են ինքնասիրահարվածների մի ոգեւորված հանրույթ, որին թվում է, թե կարելի է ժանտախտի ժամանակ հորդացող խրախճանքներով ու հաջողությունների մասին ակնհայտ ստախոսությամբ տպավորություն ստեղծել, թե ներդրումային դաշտը մեզ մոտ գրավիչ է: Ներդրողը, որքան էլ նրան շլացնես քո «դաշտով», առաջին հերթին հարցնում է' իսկ ինչո՞ւ է հայկական կապիտալն արտահոսում ձեր երկրից եւ չի ներդրվում ներսում, ինչ երաշխիքներ կան, որ վաղը, մյուս օրը, «քաղաքական կլիմայի փոփոխությունների» դեպքում, հալածանքների չեն ենթարկվի նաեւ իրենք: Այսինքն' շատ կարեւոր է, որ ներդրողն էս գլխից իմանա, թե ի դեմս երկրի կառավարության' ում հետ գործ ունի' կոնկրետ ռազմավարություն եւ նպատակ ունեցող քաղաքական թիմի, թե բոլոր գաղափարները կեղծ կատեգորիաներ հռչակած թեթեւսոլիկների միավորման:

Համարելով, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքն» արդեն կիսով չափ մեր գրպանում է' կուզենայի մի քանի խոսք էլ Նիկոլամետ մամուլում տեղի ունեցած «հրաշքի» մասին ասել: Ի՞նչ է տեղի ունեցել: Ուրեմն այդ մամուլը, Փաշինյանի շքախումբը հազիվ Սինգապուր հասած, նկատել է, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հիմնական հետեւանքը մարդու բարեկեցությունն է եղել: Նկատել են ու տեղնուտեղը գրել. «Դատարկ սառնարաններով հնարավոր չէ շարունակ խոսել տնտեսական հեղափոխության մասին: Հուսանք' Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը կհասկանա այս ճշմարտությունն ու այն աքսիոմը, որ պոպոլլիզմը բարեփոխումների լավագույն ուղեկիցը չէ»: Ես որքան ջանացի այս նախադասությունը «ճխտել» այն ճառերի մեջ, որոնցով «Հայկական ժամանակ» թերթը ջանում է ժողովրդին համոզել, թե չի կարելի հեղափոխության «լայնքն ու երկայնքը» սեփական ստամոքսի («կերակրատաշտի», «մսուրքի», «լափամանի» (Հժ)) պարունակությամբ չափել, չկարողացա: Մեզ թվում է' հիմա էլ փորձում են «տնտեսակւսն հեղափոխության» մեր նախակարապետին «գրանցել» աշխարհում տնտեսական հրաշքներ գործած վարչապետների փաղանգի մեջ: Դատեք ինքներդ' Փաշինյանը ոչ դես, ոչ դեն, որոշել է գնալ Սինգապուրի ճանապարհով, ճանապարհ, որով այս փոքրիկ երկիրը ոչ միայն հաղթահարել է դատարկ սառնարանների պրոբլեմը, այլեւ շատ արագ համալրել աշխարհի ամենահարուստ բնակչությամբ 10 երկրների շարքը:

ՀԳ. Եթե ավելի լուրջ, ապա մենք Փաշինյանի' Վիետնամ եւ Սինգապուր այցերի բուն նպատակների եւ արդյունքների մասին լիարժերք պատկերացում կկարողանանք կազմել միայն աշնանը' Երեւանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրերին, երբ ելույթ ունենա Փաշինյանը: Նա ըստ երելույթին, Պուտինին Եւ ԵԱՏՄ մյուս ռահվիրաներին կպատմի Եվրասիական տնտեսական միության սահմաններն ընդլայնելու իր ջանքերի մասին, որոնք այս անգամ Վիետնամի եւ Սինգապուրի ուղղությամբ էին (նախորդը Չինաստանն էր): Իսկ մինչ այդ կարող ենք ըմբոշխնել լուրերն այն մասին, որ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը ներդրողներին խնդրել է միանգամից չլցվել Հայաստան, այլ հերթ կանգնել: Հետեւեք Փաշինյանի խոսնակի ֆեյսբուքյան էջին և ամեն ինչ ինքներդ կհասկանաք:

Էդիկ Անդրեասյան»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}