ՄՅՈՒ-ն չի պատրաստվում վաճառել Պոգբային
«Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբային։
«Խոսակցություններն ու լուրերը սովորական բան են, երբ խոսքը «Մանչեսթր Յունայթեդի» մասին է։ Ես զրուցել եմ Պոգբայի, Լուկակուի և Ռաշֆորդի հետ։ Գիտեմ, որ այդ խաղացողների հետ կապված որևէ առաջարկություն չի եղել։ Մենք չենք պատրաստվում վաճառել նրանց։ Պոլի հետ ես երբեք խնդիր չեմ ունեցել։ Նա իսկական պրոֆեսիոնալ է»,- livesport.ru-ի հաղորդմամբ ասել է մարզիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՅՈՒ-ն հնարավոր է 180 միլիոն եվրոյով Պոգբային վաճառի «Ռեալին»։
Հարակից հրապարակումներ`
- ՄՅՈՒ-ն Պոգբայից չբաժանվելու համար առաջարկում է նրան շաբաթական 500 հազար եվրո
- Պոգբան սպառնում է ՄՅՈՒ-ին
- ԶԼՄ-ներ. Պոգբան համաձայնվել է վերադառնալ «Յուվենտուս»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա