Քանի դեռ Մետրոպոլիտենը չի աշխատում, հանրային տրանսպորտը ինտենսիվ կաշխատի
Հոսանքազրկման պատճառով՝ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղևորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ էներգետիկ համակարգում եղած վթարի հետևանքով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել էին թունելներում:
Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի:
Հարակից հրապարակումներ`
- Վեոլիա Ջուր. Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ
- Ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել հոսանքազրկումներից
- Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. հայտարարություն
- Կաթվածահար վիճակ ու քար լռություն
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան