Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։
Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել են նախարարությունից։ Նշանակումն արվել է մեկ ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։
2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը։ Վեց ամսով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տնօրենների մրցույթներ՝ Թումանյանի թանգարանում և Ստանիսլավսկու թատրոնում
- «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
- Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղը
- Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան