ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Որոշումն ընդունվել է հուլիսի 8-ին։
Հիշեցնենք, որ Դ. Գրիգորյանի դիմումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելուն։
Որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին: Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը:
Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավելու է վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը։
Միաժամանակ ՍԴ-ն որոշել է մերժել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը։
Մերժվել է նաեւ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցի քննությունը։
Որոշումը՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին