Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. հայտարարություն
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունից:
Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։
Հարակից հրապարակումներ`
- Կաթվածահար վիճակ ու քար լռություն
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում