Գնաճ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում
2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.9% գնաճ, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 0.3% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.9%, գորգերի և հատակի ծածկերի՝ 1.5%, ոսկերչական զարդերի՝ 0.6%, հագուստի, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5%, մաքրող, լվացող միջոցների՝ 0.4%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.2%, դեղագործական ապրանքների 0.1% գնանկում:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վառելանյութի և քսայուղերի, գրասենյակային պարագաների՝ 0.1%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.2%, կահույքի և կահավորանքի՝ 0.6%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի 0.7% գնաճ:
2019թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.8% և 0.1% գնաճ: 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ բենզինի 4.2% գնանկումն ուղեկցվել է դիզելային վառելիքի 1.8% գնաճով: 2019թ. հունիսին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 1.4% գնանկում և դիզելային վառելիքի 2.0% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին