Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել հորը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ փաստաբանների հետ տեսակցելու հարցում երբևէ խնդիր չի եղել, խնդիր է եղել ընտանիքի անդամների տեսակցությունների հետ կապված, որը դեռևս կա։ Լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Դեռևս ոչ բոլորին էլ թույլատրում տեսակեցել Ռոբերտ Քոչարյանին։ Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ առաջին հնարավորության դեպքում այս խնդիրը վիճարկելու են դատարանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Սեդրակ Քոչարյանի կինը, պնդել էր, որ երեխային թույլ չեն տվել պապիկի հետ տեսակցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին