Արարատի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը երեկ երեկոյան մահացել է:
Գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այրվածքներ ստացած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր էր, նրա վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, զոհվել՝ 6-ը։
Նշենք, որ «Toyota»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք առաջադրվեց
- Արարատի վթարի հետևանքով 2 տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ, 1-ինը՝ ծայրահեղ ծանր
- Արարատի ավտովթարից տուժածները այժմ 13-ն են
- Արարատի ողբերգական վթարից տուժած 11 մարդու անունները հայտնի են
- Երասխ. վթարի վայրում՝ վեց այրված դի
- Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից զոհեր կան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին