«Ժամանակ». ԱԳ նախարարը ենթականերին արգելել է ակտիվություն դրսևորել սոցցանցերում
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը տեռորի է ենթարկում համակարգը: Մնացականյանը իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցերում և ընդհանրապես պահանջել է զերծ մնալ հրապարակային ակտիվության ցանկացած դրսևորումից:
Մնացականյանի ուշադրության կենտրոնում են հատկապես իր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց Զոհրաբյանը կասկածում է իր պաշտոնի վրա աչք ունենալու մեջ: Համակարգի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ «վհուկների որսը» կարող է ավելի արմատական դրսևորումներ ստանալ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում