
Մեգան Մաքլը հնարավոր է հայտնվի «Ֆորս մաժորի» դրվագում
Ամերիկացի դերասանուհի և Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը հնարավոր է հայտնվի «Ֆորս մաժոր» սերիալում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ NBC Universal ընկերությունը, որը թողարկում է սերիալը, պատրաստ է Մարքլին առաջարկել սերիալում նկարահանվելու համար մի քանի միլիոն դոլար, որպեսզի նա այն ծախսի իր ցանկությամբ բարեգործական նպատակներով։
Հոնորարի պաշտոնական թվեր դեռ չկան, բայց, աղբյուրի փոխանցմամբ, այն տատանվում է 2-6 միլիոն դոլարի սահմաններում։ Նշվում է, որ էպիզոդը կարող է նկարահանվել կես օրում կամ ավելի քիչ ժամանակում։
Մեգան Մարքլը նկարահանվել է հեռուստաշոուում Ռեյչել Զեյնի կերպարում 2010 թվականից, բայց հեռացել է շոուից, որպեսզի կենտրոնանար իր բարեգործական ծրագրերի վրա և ամուսնանա արքայազն Հարրիի հետ 2018 թվականի մայիսին։
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնին ու արքայազն Ուիլյամին քննադատել են Մեգան Մարքլի որդու մկրտությունից հետո
- Քեյթ Միդլթոնը «հաղթել» է Մեգան Մարքլին
- Մեգան Մարքլը ցանկացել է դառնալ ԱՄՆ ոչ պաշտոնական թագուհին
- Թրամփը Մեգան Մարքլին «չար» չի անվանել
- Թագավորական ընտանիքը Մեգան Մարքլին թույլ չի տա մասնակցել Թրամփի հետ հանդիպմանը
- Հայտնի է դքսուհի Մեգան Մարքլի՝ առաջին ամուսնուց բաժանվելու պատճառը