Տուսկը ԽՍՀՄ փլուզումն անվանել է օրհնություն
Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որն այսօր Վրաստանում է ու մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված կոնֆերանսին, գրառում է կատարել թվիթերում՝ ԽՍՀՄ փլուզումն անվանել է օրհնություն։
«Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը չէր: Այսօր Վրաստանում ես ուզում եմ բարձրաձայն ու հստակ ասել․ ԽՍՀՄ փլուզումն օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների ու ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար, ինչպես նաև ռուսների»,-գրել է Տուսկը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցով եղավ Բաքվում, Երևանում, իսկ այսօր արդեն Բաթումիում է։
The collapse of the Soviet Union was NOT the greatest geopolitical catastrophe of the century. Today in Georgia I want to say loud and clear: the USSR collapse was a blessing to Georgians, Poles, Ukrainians and the whole of Central and Eastern Europe. And also to Russians.
— Donald Tusk (@eucopresident) July 11, 2019