Ուկրաինական հեռուստաալիքին արգելել են ցուցադրել Օլիվեր Սթոունի ֆիլմը
Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաալիքին արգելել են ցուցադրել օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ուկրաինայի չպատմված պատմությունը» ֆիլմը։ news.ru-ն գրում է, որ երկրի գլխավոր դատախազը հայտնել է, որ հակառակ պարագայում ալիքի ղեկավարությունը պատասխանատվության կներթակվի։
mk.ru-ն հայտնում է, որ հուլիսի 19-ին «Ռոսսիա-1» ալիքով ներկայացվելու է «Ուկրաինայի համար պայքարում» ֆիլմը։ Օ. Սթոունի և ուկրաինացի վավերագիր Իգոր Լոպատենոկի ֆիլմն այն մասին է, թե ինչպես են Ուկրաինայում իրադարձություններրը զարգացել Մայդանից հետո։ Ֆիլմում գլխավոր խոսող անձիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է և «Ընդդիմադիր պլատֆորմ- հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը։
Հարակից հրապարակումներ`
- Օլիվեր Սթոունը հնարավոր է Թրամփի մասին կատակերգություն նկարահանի
- Օլիվեր Սթոունը կրկին հետաքրքրվել է Ուկրաինայով
- Պուտինի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմի նկարահանումներն ավարտվել են