Վանեցյանը հանձնարարել է հետաքննություն իրականացնել էներգահամակարգի խափանման հարցով
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հանձնարարել է՝ նյութեր նախապատրաստել հուլիսի 10-ին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների մասով, որպեսզի պարզեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները:
Կառավարության այսօրվա նիստում Արթուր Վանեցյանը հայտնեց, որ թեև նախնական տվյալներ կան, բայց կարծում է, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ:
«Արդյունքների մասին կզեկուցեմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ նշեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ևս ծառայողական քննություն է նշանակել՝ պատճառները հասկանալու համար:
Նա նաև նշեց, որ հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին էներգահամակարգի գոծունեությունը հանրապետությունում վերականգնվել էր:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, որոնք օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատև կոլապսի առաջ կկանգներ: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչը կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և մի քանի օրվա ընթացքում պատճառները պարզ կլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվեց
- ԱԻՆ-ի հորդորը. Խուճապի չմատնվել, զգոն լինել
- Քանի դեռ Մետրոպոլիտենը չի աշխատում, հանրային տրանսպորտը ինտենսիվ կաշխատի
- ԱԻՆ-ը բազմաթիվ զանգեր է ստացել վերելակներում արգելափակված քաղաքացիներից
- Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ. Փոխնախարար
- Վեոլիա Ջուր. Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ
- Ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել հոսանքազրկումներից
- Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. հայտարարություն
- Կաթվածահար վիճակ ու քար լռություն
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին