Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի
Beeline-ն անցկացնում է ակցիա Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար: Երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:
Ընկերությունից հայտնում են, որ ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 40, 65 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Առաջարկի պայմաններով հաճախորդը պետք է վճարի 15000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով:
«Զբոսաշրջիկներին միշտ չէ որ հարմար է մոդեմ ձեռք բերելը՝ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար: Հենց նման հաճախորդների համար մենք պատրաստել ենք այս ակցիան և առաջարկում ենք վերցնել մոդեմը՝ առանց լրացուցիչ ծախսերի մասին մտահոգվելու և վայելել արագ և որակյալ ինտերնետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկը հասանելի է Beeline-ի չորս գրասենյակներում. օդանավակայանի, Հյուսիսային պողոտայի, ինչպես նաև Ամիրյան 3 և Աբովյան 21 հասցեներում գտնվող գրասենյակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան