Նախնական տվյալներով, Խալկիդիկիում զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Հունաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է դեսպանության թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի հյուսիսային շրջաններում ու Խալկիդիկիում ուժեղ փոթորկի, անձրևի ու կարկուտի պատճառով զոհվել է 6 զբոսաշրջիկ, մոտ 100 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Խալկիդիկիում արտակարգ դրություն է հայտարարվել։
Նախնական տվյալներով Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
— Armenia in Greece (@armembgr) July 11, 2019
Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին