Հունաստանում փոթորկի հետևանքով զոհվել է 6 զբոսաշրջիկ, վիրավորվել են մոտ 100-ը
Հունաստանի հյուսիսում գտնվող զբոսաշրջային Հալկիդիկի շրջանում նախորդ գիշեր փոթորկի արդյունքում 6 զբոսաշրջիկ զոհվել է, որոնց թվում է նաև 2-ամյա տղա։ Զոհերի թվում են 2 չեխ, 2 ռումինացի 2 ռուս: Վիրավորների թիվը կազմում է մոտ 100։ Այս մասին գրում է The Sun-ը։
Փոթորիկը սկսվել է երեկ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Հալկիդիկիում, որն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և կարկուտով։
Նշվում է, որ իրավիճակը փոխվել է հանկարծակի ու շատ արագ։ Փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին