Արցախի գլխավոր դատախազը երկրորդ անգամ է հրաժարականի դիմումը ներկայացրել ԱԺ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, հաղորդագրության մեջ ասվում է. ««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հուլիսի 11-ին:
Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան