Ընտրվել են ԲԴԽ անդամ դատավորները
Բարձրագույն դատական խորհրդի դատավորներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։ Նշենք, որ քվեարկությունը կայացել է Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ։ԲԴԽ անդամ դատավորների թեկնածուները 11-ին էին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը լրագրողներին ասաց, որ հավաքել է 70 ձայն, 111 ձայն հավաքել է Ռուբեն Վարդազարյանը, 80-ից մի քիչ ավելի Մեսրոպ Մակյանը։
Ընտրված դատավորները, նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, ժողովի ժամանակ երդվեցին՝ այդպիսով դառնալով ԲԴԽ անդամներ։ Նշենք, որ Նախշուն Տավարացյանն 9 ամիս առաջ դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց, սակայն այսօր հայտարարել է, որ երդվելու է։
Դավիթ Բալայանն ասաց, որ բացասական է ընդունում Տավարացյանի որոշումը, այն պահին, երբ նա մոտեցել է ամբիոնին երդվելու, նա և մի քանի այլ դատավորներ դուրս են եկել նիստերի դահլիճից։
«Ես գտնում եմ, որ դատավորը, ով ընտրվել էր ԲԴԽ անդամ, պարտավոր էր երդվել։ Եթե ինքը հրաժարվել էր ստանձնել պարտականությունը, ութ ամիս հետո երդում տալը... Ինքն անորոշության մեջ էր թողել դատական համակարգին։ Իրականում իրավական խնդիր կա։ Ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ ժողովը պետք է որոշում կայացներ՝ թույլատրել արդյոք տիկին Տավարացյանը երդվել, թե ոչ։ Քվեարկություն տեղի չունեցավ։ Իրեն խոսքի ձայն տրվեց, ինքը միանգամից երդում արտաբերեց։ Ես հասկացա որ այդպես է, դուրս եկա դահլիճից»,- ասաց Դ. Բալայանը։
Հարցին՝ կարծում եք միտում կա՞ր, նա պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորները ԲԴԽ անդամներ են ընտրում
- Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում կտա
- Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ
- ԲԴԽ անդամի թեկնածուն ընկավ ԱԺ ամբիոնից
- «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին
- ԲԴԽ նախագահի ընտրությունը կկայանա անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան