ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր առաջարկը ՓՄՁ-ի համար
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագրի շրջանակում առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ, որը չի ենթադրում բիզնեսին միայն ֆինանսական միջոցների տրամադրում, այլ՝ համակցված է տարբեր ոչ ֆինանսական ծառայություններով:
« «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագիրը շուրջ մեկ տարի է արդեն, որ գոյություն ունի: Էությունը կայանում է նրանում, որ փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված ֆինանսական ծառայություններին գումարվում են նաև այնպիսի ծառայություններ, որոնք որ կապ չունեն բանկային գործունեության հետ: Այս պահին փոքր և միջին բիզնեսին առաջարկում ենք, որպեսզի իրենց գովազդը տեղադրվի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որը, միգուցե, բիզնեսներն իրենք իրենց թույլ չտային, բայց մենք կարող ենք մեզ թույլ տալ մեր հաճախորդի համար նման մոտեցում կիրառել: Իմաստը կայանում է նրանում, որ բացի ֆինանսական ծառայություններից, որոնք որ առաջարկում ենք և այդ գծով էլ ունենք շատ լավ առաջարկներ այս պահին բանկում, հաճախորդներին առաջարկենք նաև այնպիսի ծառայություններ, որոնք որ իրենք այլ տեղում չեն գտնի: «Իմ բիզնեսը, Իմ բանկը» մոտեցումը բանկի քաղաքականության շարունակությունն է, որը մենք որդեգրել ենք արդեն շուրջ 5 տարի և բանկի կողմից մատուցվում են ծառայություններ, որոնք որ բիզնեսին օգնում են ոչ միայն ֆինանսապես: Մենք այս ամենն անում ենք, որպեսզի մեր երկրում օժանդակենք փոքր և միջին բիզնեսին»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Ընկերությունից հայտնում են, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իր «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը մեկնարկել է 2018թ.-ին, որի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական լուծումներից բացի նաև ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրումն է: Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։
Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով Բանկը շուրջ 5 տարի իրականացնում է նաև անվճար բիզնես դասընթացներ՝ ՓՄՁ ներկայացուցիչներին զինելով կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան