Նախշուն Տավարացյանի հրաժարականի հարցը պետք է որոշի ԲԴԽ-ն
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված քվեարկության արդյունքում ստացել է 111 ձայն, Մեսրոպ Մակյանը՝ 83 ձայն։ Դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը։
Նա նաև անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ երդում տալուն, որը ինն ամիս առաջ դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց, սակայն այսօր հայտարարել էր, որ երդվելու է։
Երվանդ Խուդկարյանն ասաց, որ Ն. Տավարացյանը օրենքի ուժով 2018 թ. նոյեմբերի 8-ին անցկացված ընտրությունների ամփոփման արդյունքում ընտրվել էր ԲԴԽ անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը։
«Որոշակի հանգամանքներից և ժողովում տիրող մթնոլորտից ելնելով՝ նա ցանկանալով ապահովել համերաշխությունը դատավորական համայնքում, հայտնեց, որ չի ցանկանում երդում տալ, հրաժարական կներկայացի ԲԴԽ-ին։ Ինչու ԲԴԽ-ին, որովհետև օրենքով ԲԴԽ նորընտիր անդամը ստանձնում է ԲԴԽ անդամի պարտականություններն ընտրվելու օրվանից, այսինքն այն պահից, երբ հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է ընտրության արդյունքը, այդ պահից տիկին Տավարացյանը ԲԴԽ անդամ է։ Նույն դատական օրենսգիրքը սահմանում է հրաժարական ներկայացնելու և դրա քննարկման օրենսդրական կարգը, որը ԲԴԽ տիրույթում է։ Հրաժարականը կարող է իրավական հետևանքի բերել այն դեպքում, երբ ԲԴԽ նախագահի կողմից հրավիրվել էր ԲԴԽ նիստ և համապատասխան հրաժարական ներկայացված դատավորը հրավիրվել էր նիստին՝ կամ պնդել էր հրաժարականը, կամ էլ չներկայանալով՝ որևէ կարծիք չէր հայտնել։ Այդ ժամանակ ԲԴԽ նախագահի կողմից պետք է տարածվեր հայտարարություն հաժարական ընդունելու մասին։ Նկատի ունենալով այս օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տարակերպ մեկնաբանությունները՝ ԲԴԽ-ն գտել էր, որ մինչև չերդվի տիկին Տավարացյանը, որևէ հարցի չեն կարող անդրադառնալ։ Այսօր Նախշուն Տավարացյանը կրկին ապահովելով դատական համակարգի համերաշխության սկզբունքը, երդվել է, ԲԴԽ-ն երբ նիստ հրավիրի, Նախշուն Տավարացյանը կամ պետք է աշխատի կամ պնդի իր հրաժարականը»,- մանրամասնեց Երվանդ Խուդկարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրվել են ԲԴԽ անդամ դատավորները
- Դատավոր Նախշուն Տավարացյանը համամիտ չէ Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ
- Դատավորները ԲԴԽ անդամներ են ընտրում
- Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում կտա
- ԲԴԽ-ն կոչ է անում զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից
- ԲԴԽ անդամի թեկնածուն ընկավ ԱԺ ամբիոնից
- ԲԴԽ անդամի թեկնածուն առաջարկում է ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից
- ԲԴԽ նախագահի ընտրությունը կկայանա անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան