«Լիվերպուլի» երկրպագուին արգելել են երեք տարով այցելել խաղերին
Անգլիական «Լիվերպուլի» երկրպագու Էնտոնի Մալլենին արգելել են այցելել ակումբի խաղերին երեք տարով։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ այդպիսով երկրպագուին պատժում են այն բանի համար, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հետ խաղում՝ Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչից առաջ, նա զբոսաշրջիկին գցել է շատրվանի մեջ։
Նա երեք տարի չի կարող ներկա լինել ակումբի ինչպես տնային, այնպես էլ արտագնա խաղերին։ 57-ամյա երկրպագուին նաև արգելել են մոտենալ ակումբի տնային դաշտին խաղերից առաջ և հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում