Դատավորների ընդհանուր ժողովը Վահե Գրիգորյանի նամակին չի անդրադարձել
Դատավորների ընդհանուր ժողողում անդրադարձ չի կատարվել ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին։ Ժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը։
«Պարոն Գրիգորյանի կողմից Դատավորների ընդհանուր ժողովին հասեցագրված նամակը, ինչպես նաև այլ նամակներ, որոնք ևս հասցեագրված էին Դատավորների ընդհանուր ժողովին, ուղարկվել են բոլոր դատավորներին։ Այսօր որոշվեց, որ դատավորները կծանոթանան խնդրին, եթե որևէ կարծիք կունենան, ապա դրանք կուղարկեն ամփոփման, ամփոփումից հետո նոր Դատավորների ընդհանուր ժողովը կորոշի, թե ինչ կերպ պետք է արձագանքել այն բոլոր դիմումներին, որոնք այսօր քննարկվեցին»,- ասաց նա։
Երվանդ Խուդկարյանի խոսքով, կսպասեն գործող 229 դատավորների արձագանքին։ Հարցին, թե որևէ կոնկրետ ժամկետ կա՞, Վճռաբեկ դատարանի նախագահն ասաց, որ որևէ ժամկետ չի կարող ասել, կսպասեն ամփոփումներին, որից հետո նոր կարող են խոսել կոնկրետ ժամկետի մասին։
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Նախշուն Տավարացյանը համամիտ չէ Վահե Գրիգորյանի մոտեցումների հետ
- Դատավոր Մխիթար Պապոյանը դեռևս կարծիք չունի Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ
- Ընդհանուր ժողովը հայտարարություն կանի. Կարեն Փոլադյանը` Վահե Գրիգորյանի նամակի մասին
- Վահե Գրիգորյանի նամակը. Առաջին մաս
- Արա Ղազարյան. ՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը շահագրգիռ անձ է
- Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննարկմանը
- Դա նման էր ամպրոպի՝ պարզ երկնքում. Ռուբեն Մելիքյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
- Վահե Գրիգորյանի հայտարարությունը Մակունցի համար անակնկալ էր
- Արամ Վարդևանյան. Վահե Գրիգորյանի հայտարարությունն իրավական առումով մեկնաբանելը գրեթե ահնարին է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին