Ընդհանուր ժողովը հայտարարություն կանի. Կարեն Փոլադյանը` Վահե Գրիգորյանի նամակի մասին
Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարությամբ հանդես կգա ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
Հարցին, թե Վահե Գրիգորյանից նամակ ստացել եք, ի՞նչ կասեք սրա մասին, նա պատասխանեց. «Այդ մասին քիչ հետո Ընդհանուր ժողովը հայտարարություն կանի։ Դիմումի քննարկումը Ընդհանուր ժողովի տիրույթում է, սպասենք, տեսնենք, ինչ է ասում Ընդհանուր ժողովը»,- նշեց նա։
Հարցին, թե Ձեր կարծիքով ՍԴ-ում ճգնաժամ կա, Կ. Փոլադյանն ասաց. «Այդ մասին որևէ բան չեմ կարծում»։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայանալու է Դատավորների ընդհանուր ժողովը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում Ճգնաժամ չկա. Հրայր Թովմասյան
- Վահե Գրիգորյանի նամակը. Առաջին մաս
- Արա Ղազարյան. ՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը շահագրգիռ անձ է
- Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննարկմանը
- Գոռ Հովհաննիսյան. Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան
- «Իրատես». Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ
- Դա նման էր ամպրոպի՝ պարզ երկնքում. Ռուբեն Մելիքյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
- Վահե Գրիգորյանի հայտարարությունը Մակունցի համար անակնկալ էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան