Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել
Սիրիայում պատերազմի սկզբից հետո առաջին ֆիլմի նկարահանումներն ավարտվել են Հալեպում։ Ֆիլմի հիմքում երիտասարդ զուգի սիրո պատմությունն է հենց ռազմական գործողությունների ամենաթեժ պահին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին այդ մասին պատմել է դերասանուհի Նագամ Կոդժակը։
«Ֆիլմն այն մասին է, թե ինչպես ենք մենք բոլորս ապրել պատերազմի սարսափելի տարիները։ Մեր շատ ընկերներ պաշտպանում էին հայրենիքը, մյուսները փախան արտասահման, որոշներն անցան գրոհայինների կողմը»,- ասել է դերասանուհին։
Ֆիլմի վերնագիրն է «Շատատ», արաբերենից թարգմանաբար նշանակում է «բեկորներ»։ Ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա և տղայի հարաբերությունների մասին պատերազմի ժամանակ։
«Ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալ տեխնիկայի բացակայությունն էր, բայց դժվարությունները մեզ միայն միավորում էր։ Մենք բոլորս ուսանողներ ենք՝ ընկերներ։ Նրանք ընդունում էին իմ գաղափարներն ու շատ լավ իրականացնում»,- ասել է ռեժիսոր Սամի Դարվիշը։
Դրվագներից մեկում սիրահար զույգն ու նրանց ընկերները պատրաստվում են ահաբեկչներից կողմից գրաված քաղաքից հեռանալ Դամասկոս։ Մյուս դրվագում մի տղա ընկերներից մեկին նամակ է տալիս, որից նա տեղեկանում է այն մասին, որ ընկերուհուն սպանել են ահաբեկիչները։ Դրանից հետո տղամարդիկ մնում են հարազատ քաղաքում և սիրիական բանակի կազմում կռվում ահաբեկիչների դեմ։
Ֆիլմի համար հիմնական դեկորացիաները դարձել էին Հալեպ քաղաքի պատմական վայրերը։ Հնագույն քաղաքը շատ է տուժել ռազմական գործողություններից, այն ազատագրվել էր 2016 թվականին։ Ֆիլմում կարևոր են ռազմական գործողությունների դրվագները։ Չնայած բյուջեի փոքր լինելուն, նկարահանող խմբին հաջողվել է ներկայացնել այդ պահերն իրականությանը մոտ. ոչ վաղ անցյալում նրանք բոլորն ապրել են պատերազմի սարսափները։ Ֆիլմում նկարահանված մարդանցից շատերի համար դա անձնական պատմություն է։ Այժմ ֆիլմը մոնտաժի փուլում է։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հնագույն միջնաբերդում հնչել է դասական երաժշտություն
- Մեկ օրում երկու հազար սիրիացի փախստական վերադարձել է հայրենիք
- Սիրիահայ երեխաներին է հանձնվել «Մենք ձեզ հետ ենք» ակցիայի արդյունքում հավաքված նվերները
- Հալեպում վերականգնում են տեղի ամենամեծ շուկան
- Հալեպում կրկին սպորտային կոշիկներ են արտադրում
- Հալեպում նոր գործարան է բացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան