Դատավոր Մխիթար Պապոյանը դեռևս կարծիք չունի Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ
Դատավորների ընդհանուր ժողովը ստացել է ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, սակայն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դեռ կարծիք չի ձևավորել դրա մասին։
«Կլսեմ կարծիքները, նոր իմ կարծիքը կձևավորվի»,- լրագրողների հետ զրուցում ասաց դատավոր Պապոյանը, որը մասնակցում էր Դատավորների ընդհանուր ժողովին։
Մ. Պապոյանը նշեց, որ իր տեղեկությամբ այսօրվա ժողովում քննարկվու է նաև այդ նամակը, կլսի կարծիքներ ու իր դիրքորոշումը նոր կձավորվի։
Հարցին, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա՞, նա ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանեց. «Դա փոխկապակցված հարց է»։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ քննարկվելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Ընդհանուր ժողովը հայտարարություն կանի. Կարեն Փոլադյանը` Վահե Գրիգորյանի նամակի մասին
- Դատավորները ժողով են հրավիրել
- Վահե Գրիգորյանի նամակը. Առաջին մաս
- Արա Ղազարյան. ՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը շահագրգիռ անձ է
- Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննարկմանը
- Գոռ Հովհաննիսյան. Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան
- Դա նման էր ամպրոպի՝ պարզ երկնքում. Ռուբեն Մելիքյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին