Դատավորները ԲԴԽ անդամներ են ընտրում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթացող Դատավորների ընդհանուր ժողովում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների քվեարկությունը։ ԲԴԽ դատավոր անդամի երկու թափուր տեղ կա։ Ընտրությանը մասնակցելու համար հայտ են ներկայացրել առաջին ատյանի դատարանի 11 դատավոր՝ Դավիթ Բալայան, Անահիտ Թումանյան, Վահե Խալաթյան, Գագիկ Հովհաննիսյան, Վարդուհի Հովնանյան, Սիմիզար Հովսեփյան, Արգիշտի Ղազարյան, Մեսրոպ Մակյան, Սուրեն Մնոյան, Ռուբեն Վարդազարյան, Ելենա Քոչարյան։
Ընտրությունից հետո դատավորները կերդվեն։ Կերդվի նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ինն ամիս առաջ դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց, սակայն այսօր հայտարարել է, որ երդվելու է, ինքն արդեն օրենքի ուժով ընտրված անդամ է և իր իրավունքից է օգտվում։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևել էին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի հրաժարականի դիմումները։ ԱԺ կողմից արդեն ընտրվել է երկու անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից:
ԱԺ-ն ԲԴԽ անդամ է ընտրում փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից։ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
Հարակից հրապարակումներ`
- Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում կտա
- Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ
- ԲԴԽ անդամի թեկնածուն առաջարկում է ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից
- Ի՞նչ սկզբունքով եք ընտրել ԲԴԽ անդամի թեկնածուին. Բագրատյանը Մակունցին
- «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին
- Վիգեն Քոչարյանը՝ ԲԴԽ նոր անդամ
- ԲԴԽ առաքելությունը՝ ըստ Վիգեն Քոչարյանի
- ԲԴԽ անդամի թեկնածուն Վիգեն Քոչարյանն է
- ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարական է ներկայացրել
- ԲԴԽ կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա
- ԲԴԽ ևս մեկ անդամ հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան