Դատավորները ժողով են հրավիրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կայանալու է դատավորների ընդհանուր ժողովը, քննարկվելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցը։
ԲԴԽ կայքից տեղեկանում ենք, որ առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների թվով 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է թվով 11 դատավորի անուն:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին հետևել էին ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանի, Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի, Արմեն Բեկթաշյանի հրաժարականի դիմումները։ ԱԺ կողմից արդեն ընտրվել է երկու անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: ԱԺ-ն ԲԴԽ անդամ է ընտրում փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից։ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն կոչ է անում զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից
- Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ
- ԲԴԽ անդամի թեկնածուն ընկավ ԱԺ ամբիոնից
- ԲԴԽ անդամի թեկնածուն առաջարկում է ընդհանրապես հրաժարվել վեթթինգ բառից
- Ի՞նչ սկզբունքով եք ընտրել ԲԴԽ անդամի թեկնածուին. Բագրատյանը Մակունցին
- «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աննա Մարգարյանին
- ԲԴԽ նախագահի ընտրությունը կկայանա անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո
- Վիգեն Քոչարյանը՝ ԲԴԽ նոր անդամ
- ԲԴԽ անդամի թեկնածուն Վիգեն Քոչարյանն է
- ԲԴԽ-ն նոր անդամ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին