«Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի արդյունքները պետք է լինեն անհերքելի»
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այս պահին լուրջ քայլեր են իրականացնում քննիչ հանձնաժողովի շրջանակում, հանձնաժողովն արդեն իսկ անցել է առաջին նախապատրաստական փուլը:
«Ամռան շրջանում և արդեն աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքը շատ դեպքերում լրատվամիջոցներին հասանելի չի լինի։
Սակայն, ինչպես վստահեցրեց Հանձնաժողովի նախագահը, պարբերաբար տեղյակ կպահեն, թե ինչ քայլեր են հաջորդում մեկը մյուսին:
«Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, քանի որ դրանք պետք է կառուցվածք լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին