«Կա՞ Հայաստանում կոնկրետ մի ավանդույթ, որը հանգեցնում է բռնության»
Կոնվենցիա ստորագրելը որևէ բան չի նշանակում։ «Ներքաղաքական զարգացումներն ու Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկմանն ասաց արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը։ Նա նշեց, որ բանակցային գործընթացի մեջ են, կարող են քաղաքական նկատառումներով ստորագրել փաստաթղթեր, հետո պարզել՝ երկրի Սահմանադրությանը չի՞ հակասում, դիտարկել մթնոլորտը, հարկ եղած դեպքում նաև հստակեցնել հանրաքվեի միջոցով, ինչպիսինն է դիրքորոշումը։
«Ստորագրության մեջ մեծ վտանգ չեմ տեսնում, չեմ համարում կանխորոշող։ Դա նպաստում է ինչ-ինչ խնդիրներ լուծելուն»,- ասաց Գ. Դանիելյանը։
Գ. Դանիելյանի խոսքով, այս կոնվենցիայի հետ կապված իրեն մտահոգում է նաև այն, որ մի փոքր ազգային ավանդույթների, սովորությունների նկատմամբ քամահրական վերաբերմունք կա, այսինքն թող որևէ երկիր փորձ չանի իր ազգային ավանդույթներով կաշկանդի մարդկանց բռնության նկատմամբ որևէ փորձ։
«Ինչո՞ւ ենք այս սրությամբ գնում, չեմ հասկանում։ Կա՞ Հայաստանում կոնկրետ մի ավանդույթ, որը հանգեցնում է բռնության և այլն»,- հարցադրումներ արեց նա։
Նա չհամաձայնվեց այն դիտարկումներին, թե վավերացվելու դեպքում այն չի ունենա ոչ դրական, ոչ բացասական հետևանք։
«Կարող է առաջին հինգ տարում չունենալ հետևանքներ, բայց դանդաղ գործող փաստաթուղթ է, ական է, կլինի հետևանք, համոզված եղեք։ Հնարավոր է Հայաստանում շատ ավելի շուտ լինի, քան Թուրքիայում։ Մթնոլորտի, ավանդույթների տարբերություն կա։ Համոզված ասել, որ այնքան ուժեղ ենք... Իսկապես կան լավ ավանդույթներ, որոնք կարող են հակադրվել, բայց ինչքա՞ն»,- ասաց իրավաբանության դոկտորը։
Քննարկմանը ներկա հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի կարծիք հայտենց, որ սա մեր ազգային արժեհամակարգի, ինքնության դեմ քաղաքական լուրջ ռումբ է։
«Տպավարություն չլինի, թե ես դեմ եմ կանանց իրավունքներին։ Կարծում եմ ազգային օրենսդրությունը բավական լայն հնարավորություն է տալիս, թե մեր իրավունքների, թե կանանց իրավունքների պաշտպանությանը, իսկ եթե կան բացեր, եկեք այդ դաշտում աշխատենք»,- ասաց Լ. Գալստյանը։
Նրա խոսքով, սա կոնվենացիան է ամենախիստ խտրականությամբ. «Փորձելու ենք պաշտպանել որևէ պետության մեջ, հատապես մեր մեջ, մի փոքր սեգմենտի իրավունքներ հավելյալ ջանասիրությամբ, էներգիայով, նյութական, ֆինանսական միջոցներով, որը պարզպես արդարացված չէ, որպես մարտահրավեր՝ մեր ինքնությանը, ազգային արժեհամակարգին, պետականության ողնաշարին»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Կոնվենցիան վավերացնելուց հետո պաշտոնական տեսակետն այլևս որևէ արժեք չի ունենում
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
- Էնֆիաջյան. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունել նաև երրորդ սեռի գոյությունը
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2
- «Փաստ». Իշխանությունները լայն թափով լծված են ստամբուլյան կոնվենցիան առաջիկայում վավերացնելուն
- Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին