Իրավունք 13:25 12/07/2019 Հայաստան

Գևորգ Դանիելյան. Կոնվենցիան վավերացնելուց հետո պաշտոնական տեսակետն այլևս որևէ արժեք չի ունենում

«Երբ վավերացվում է կոնվենցիան, ձեր պաշտոնական տեսակետն այլևս որևէ արժեք չի ունենում»,- «Ներքաղաքական զարգացումներն ու Ստամբուլյան կոնվենցիան» թեմայով քննարկմանն ասաց արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Նա նշեց, որ այսօր շատ  է խոսվում այն մասին, որ կոնվենցիան ընդունելիս պետք է հարգել խտրականության արգելքի սկզբունքը, որևէ վտանգ այստեղ չկա, որովհետև ընտանիքի կոնցեպտը չի փոխվելու։

«Իշխանությունների ինքնավստահությունն ինձ համար մասամբ հասկանալի է, բայց բավարար չէ,  հատկապես որ այդ իշխանություններն երբեմն իրավագիտության հետ այնքան էլ մոտ աղերսներ չունեն»,- ասաց Գ.Դանիելյանը։

Նա նաև նշեց, որ իր բոլոր արձագանքները Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, չունեն քաղաքական ենթատեքստ, իրենք արդեն 4-5 տարի խոսում են այս կոնվենցիայի մասին, սրա հիման վրա թողած օրենսդրական ակտերի մասին։

Գ. Դանիելյանի խոսքով, խտրականությունն հենց  այս կոնվենցիայում է, չպետք է խոսել խտրականության արգելքի մասին, արգելքի սկզբունքի խաթարման մասին, երբ հենց կոնվենցիան է խտրականության արգելքի վրա կառուցված։ Նա նշեց, որ այն երկրները, որոնք  միացել են, վավերացրել են, այս կամ այն չափով թույլ են տվել զուգընկերներին ընտանիք կազմել, հետևաբար թույլ են տվել նաև երեխա որդեգրել։

«Մենք ինչո՞ւ ենք անտեսնում երեխաների իրավունքները։ Միջազգային փորձագետները պնդում են, որ համասեռամոլների  բոլոր այն ընտանիքներում, որտեղ կան որդեգրված երեխաներ, նրանց 72 տոկոսն ունենում է  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ»,- ասաց Գ. Դանիելյանը։

Նա նշեց, որ Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական, եղած Սահմանադրության մեջ գտան կետեր,  որոնք հակասող են  կոնվենցիային, չեն կարող վավերացնել, որովհետև խաթարվում է խտրականության սկզբունքը, երեխաների իրավունքը, ընտանիքի առնչությամբ   եղած սահմանադրական հիմքերը։ 

Խոսելով սպանությունների, բռնությունների  վիճակագրական տվյալների մասին, նա նշեց. «Վերցնել վիճակագրական տվյալները ու  գունազարդված ներկայացնել, իբրև թե խնդիր է Հայաստանում, մեղադրել մեզ ամեն անգամ, թե մենք բռնությանը կողմնակից ենք, էժանագին հնարք է»։

Գ. Դանիելյանի խոսքով, քանի տարի  գործում է «Ընտանեկան բռնության» մասին օրենքը,  ցուցանիշները չեն բարելավել, իսկ հիմա էլ ասում են՝ ընդունվի կոնվենցին, որ բարելավի։

«Կոնվենցիայի դրույթների մեծ մասն արդեն ամրագրված են օրենքում, եթե իսկապես տվյալները, ցուցանիշները չեն կարողանում բարելավել,  ուրեմն խնդիրը  բացարձակապես իրավական կարգավորումների մեջ չէ։ Ասում են՝ ամուսինը կնոջ նկատմամբ  բռնության գործադրեց, բայց չդատապարտվեց, ստացվում է կոնվենցիան է մեղավոր։  Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն։ Եթե որևէ մեկը չի դատապարտվել, գնացեք դրա հետքերով, թե ինչու չի դատապարտվել, ինչու տեղամասային տեսչուները լավ չեն աշխատում, չեն կարողանում համարժեք տեղեկատվություն ձեռք բերել, որպեսզի կարողանանք  այդ ամենը կանխել»,- ասաց Գ. Դանիելյանը։

Նրա խոսքով, խնդրահարույց է նաև ապաստարանների խնդիրը, որոնք  երաշխավորված բիզնես գործիք են, ոչ ավելին։

«Մենք այդ ապաստարանները կտանք այն մարդկանց, որոնք ուզում են երաշխավորված բիզնես ունենալ, միջոցներ ստացել միջազգային հիմնադրամներից, պետական բյուջեից, ապաստարանը կդառնա չարաշահումների ... Եթե կան միջոցներ, որոնք կարող ենք տրամադրել ընտանիքներին, ուրեմն պետք է տրամադրել, սոցիալական վիճակը բարելավվի։ Ժամանակավոր կանանց, երեխաներին, նաև տղամարդկանց  մեկուսացում են։ Որևէ մեկը պետք է պատասխանի, բա՞ ինչ է լինելու հետո, երկու ամիս հետո կարողանալո՞ւ եք խնդիրը լուծել»,- ասաց նա։

Գ. Դանիելյանի խոսքով, հասկանալի է, որ իշանությունների համար չափազանց բարդ կլինի դիմակայել վավարեցմանը, պետք է հնարավորություն տալ իրավասու դատական ատյաններին   եզրակացություն տալ այս կոնվենցիայի առնչությամբ, նաև կարողանան անարգելք դիմել ՄԻԵԴ՝ ունենալու նաև նրանց եզրակացությունը, որպեսզի տարաբնույթ մեկնաբանությունների տեղ չմնա։

Նա նշեց, որ որ կոնվենցիան կարդալիս հնարավոր է խնդիրները չտեսնել,  բայց կոնվենցիան  հասկանալու համար պետք է տեսնել, թե ինչ օրենք է ընդունվել Հայաստանում, ինչ զարգացումներ կան այն երկրներում, որոնք վավերացրել են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}