«Իրատես». Ի՞նչ է խոսվել Պուտինի հոկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի մասին
«Իրատես» թերթը գրում է. «Սլովակիայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան-ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով հանդիպումն առանձնապես հարթ չի ընթացել:
Առանց այն էլ Նիկոլ Փաշինյանով չհիացած (պաշտոնական հանդիպումների ժամանակ Լավրովը երբեք Փաշինյանի կողմը չի նայում) Ս. Լավրովն այս անգամ տարակույսներ է հայտնել հայկական պատվիրակության ԵԽԽՎ (Ռուբեն Ռուբինյանի) պահվածքի, ինչպես նաև ՄԱԿ-ում` ընդդեմ Ռուսաստան Վրաստանի առաջարկած բանձևի չքվեարկության մասով։
Խոսվել է Պուտինի հոկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի մասին և ակնարկվել է, որ մինչև Պուտինի այցը Ռ. Քոչարյանը պետք է բանտում չլինի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում