Մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակը այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում լուծումներ կգտնեն. փոխվարչապետ
Երկրների էներգետիկ համակարգերն անջատված չեն, իրենք փոխմիացած են տարածաշրջանում այլ երկրների հետ, ուստի երբ երկրներից մեկում տեղի է ունենում տեխնիկական տատանում, բնականաբար, դա որոշակի ազդեցություն է ունենում հարևան երկրի համակարգի վրա: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած խափանումներին և դրանց պատճառներին։
Նրա խոսքով՝ կա նախնական վարկած, որ տեխնիկական տատանում է տեղի ունեցել հարևան երկրում, որն ազդել է մեր երկրի էներգահամակարգի վրա: «Բայց ես վերջնական պատասխան հիմա չեմ կարող տալ, քանի որ աշխատանքային խումբ է ստեղծվել, սպասենք եզրակացություններին»,- ասաց փոխվարչապետը։
Հարցին, թե ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում հնարավո՞ր է Հայաստանը էներգետիկ խնդիրներ ունենա, Մհեր Գրիգորյաննը նշեց, որ այսօրվա մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն։
«Իհարկե տեխնիկական ռիսկեր գոյություն ունեն,չի կարելի ասել, որ բացարձակ ռիսկեր չկան, դրանք միշտ կան և որևէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների հետ: Այնուամենայնիվ կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են: Կարծում եմ՝ վերջին իրադարձությունն էլ ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցած է, որ որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»,- ընդգծեց փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Էներգահամակարգի վթարի վերաբերյալ այս պահին երկու վարկած կա. փոխնախարար
- Վանեցյանը հանձնարարել է հետաքննություն իրականացնել էներգահամակարգի խափանման հարցով
- Ավինյան. Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվեց
- Քանի դեռ Մետրոպոլիտենը չի աշխատում, հանրային տրանսպորտը ինտենսիվ կաշխատի
- Հայաստանի էներգահամակարգում հաճախականության տատանումների պատճառը դեռևս հստակ չէ. Փոխնախարար
- Կաթվածահար վիճակ ու քար լռություն
- Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի
- Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում