«Ոսկե ծիրան». Երբ հավատում են հրաշքի
Ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ֆիլմն ընդգրկված է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Կաննի» կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում, արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին։
Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի գլխավոր դերակատար Վասիլիսա Պերելիգինան ասաց, որ ֆիլմը մարդկային մեծ փոխհարաբերությունների մասին է, ինչպես կարող են մարդիկ իրար օգնել, փրկել, փնտրել, սխալվել։
Խոսելով իր մարմնավորած կերպարի՝ Մաշայի մասին, նա ասաց, որ նա նոր է վերադարձել պատերազմից, փորձում է կյանքը նորովի կառուցել, գտնել այն, ինչին կարող է նորից հավատալ, ապագան ավելի լուսավոր կդարձնի։
«Հավատում է հրաշքի։ Այդպես»,- ասաց Վասիլիսա Պերելիգինան։
Ֆիլմի մասին
1945 թվական, Լենինգրադ: Երկրորդ աշխարհամարտը պատուհասել է քաղաքը՝ ավերելով շինություններն ու բնակիչներին թողնելով բարոյական ու ֆիզիկականսնանկության մեջ: Թեև վերջապես ավարտվել է պաշարումը, որ պատմության մեջ վատթարագույններից էր, կյանքն ու մահը շարունակում են կռիվ տալ քաղաքից մնացած ավերակների վրա: Երկու երիտասարդ կին՝ Իյան ու Մաշան, ավերակների մեջ իրենց կյանքը վերակառուցելու պայքարում իմաստ և հույս են փնտրում:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան». Ըմբոստ մեքսիկուհին՝ «Գիեդանիի պորտ»-ից
- «Ոսկե ծիրան». Հնարավոր է Գյումրիում գտնել երջանկություն
- «Ոսկե ծիրան». Կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին հանձնվել է «Եղիցի լույս» մրցանակ
- «Ոսկե ծիրան». Դարյա Շումակովան սիրահարված է Հայաստանի հոգևոր գեղեցկությանը
- «Ոսկե ծիրան». «Աստված գոյություն ունի, անունն էլ՝ Պետրունյա»
- «Ոսկե ծիրան». Չինացի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, որ սերը բոլորի համար է
- Ռալֆ Յիրիկյան. «Ոսկե ծիրանը» բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում
- «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է
- «Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով
- Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրանի» ազդագրային արվեստը
- «Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան
- «Ոսկե ծիրանի» ֆիլմերն ու ժյուրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին